«Առավոտյան ասուլիս եմ հրավիրել, հետո կգնամ տուն, խորոված կանեմ՝ ընտանիքիս հետ կվայելեմ»:
Սերժ Սարգսյանն այսօր, ըստ էության, շնորհակալություն է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին՝ նախագահական ընտրություններում իրեն չխանգարելու համար:
2012թ. նոյեմբերի սկզբներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կիրանցի անտառպետության անտառամասից, առանց համապատասխան թույլտվության, 366 750 դրամ սակագնային արժեքով 7 հատ լորենի տեսակի թաց, կանգուն ծառեր հատելու, ընդհանուրը 1 010 250 դրամի նյութական վնաս պատճառելու և սուտ մատնության համար է մեղադրվում Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի բնակիչ Սասուն Մելիքյանը:
Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» օրաթերթի խմբագրատան դիմաց կազմակերպվել է բողոքի ցույց, որտեղ մասնակիցները թուրքատառ և հայատառ ցուցապաստառներով պահանջում են «արդարություն` Հրանդի համար»:
Չնայած ինքը ազգությամբ հույն է, ու հնարավոր է՝ ծանոթ է հունական դիցաբանությանը, բայց ինքը «Սասնա ծռեր» էպոսն էլ լավ գիտի: Ինքը խնդիր չունի՝ վաղը կգան կոմունիստներ, ինքը կոմունիստ կդառնա: Սերժ Սարգսյանն էլ կոմունիստ էր, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ՀՀՇ վարչության անդամ էր, հետո դարձավ Հանրապետական:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի չեզոքությունն ու լռությունը վկայում է, որ նա առնվազն դեմ չէ սեփական կուսակից պաշտոնյաների կողմից Սերժ Սարգսյանին սատարելու քայլերին:
Ուրբաթ օրը «02» հերթապահ մաս է զանգահարել Գլխավոր դատախազության քննության վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալ, իրավագիտության երրորդ կարգի պետական խորհրդական, այժմ թոշակառու 67-ամյա Կոնստանտին Աղաջանովը:
Պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հերթական անգամ հանդիպեց ստոմատոլոգիական կլինիկաների և ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների հետ։
Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասով՝ Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, հոդվածը նախատեսում է պատիժ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով տուգանքի կամ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքի տեսքով:
Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում և աշխարհի առաջնությունում Հայաստանին հաղթանակ պարգևած մեր թիմը բաղկացած է մեր երկրի իսկական աստղերից: Հայաստանում ֆուտբոլիստները ևս փորձում են իրենց համբավով հավասարվել շախմատիստներին:
Ըստ WikiLeaks-ում հրապարակված գրություններից մեկի՝ 2009-ին և 2010-ին ամերիկացի դիվանագետները, որոնք հանդիպումներ են ունեցել իսպանացի իրավապահների հետ, լսել են, որ Ռուսաստանի կառավարությունն, ավելի հաճախ համագործակցում է կազմակերպված հանցավոր խմբավորումների ներկայացուցիչների հետ, քան դատի է տալիս նրանց:
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Աբու Դաբիում ացնկացվող ուսումնամարզական հավաքի և «Ալ-Հիլյալի» հետ այսօր կայանալիք հանդիպման մասին։
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի ամրապնդման վերաբերող տեղեկատվությունները հուշում են, որ երկաթգծի վերագործարկումը օգտակար է Գյումրին Ռուսաստանին կապելու ուղղությամբ:
Դեդ Հասանի (Ասլան Ուսոյանի) հիշատակին նվիրված մահարձանը կպատրաստի Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում հայտնի քանդակագործ Արամ Գրիգորյանը:
Պրակտիկ խորհուրդներ մեքենա գնողներին։
Երգիչ Նիկ Էգիբյանը «Եվրատեսիլ 2013»-ի համար նոր երգ է պատրաստել։ Այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Ամենայն հավանականությամբ, այն կթարգմանեմ նաև ռուսերեն: Գուցե Ադրբեջանում էլ ընթերցվի, ու ինչ-որ բան կարողանամ փոխել մարդկանց մտածելակերպի մեջ
Հունվարի 18-ին, ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հունվարի 13-ից ԿԿԶՀ-ում բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը (ծնված 1994թ., 2012-2 զորակոչ):
Խաբեությամբ, ներկայանալով իբրև գազի ծառայության աշխատակից, ատրճանակներով զինված մուտք են գործել Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկը և հափշտակել են առանձնապես խոշոր չափերի նյութական արժեքներ:
«Միրոնը» դարձել է Դեդ Հասանի կլանի նոր առաջնորդը:
Այս մասին գործակալությանը հայտարարել է իրավապահ մարմիններում եղած աղբյուրը:
«Չնայած նրան, որ Հայաստանը բարեկամական երկիր է, և ես հարգում եմ նրանց ընտրությունը, հայկական տարբերակը հակասում է Վրաստանի պետական շահերին»,-հայտարարել է Մերաբիշվիլին:
Մրցանակի հանձնման արարողակարգը տեղի է ունենալու հունվարի 21-ին: Այն կլինի թվով 13-րդը:
Նախօրոք հայտարարվել էր, որ «օրենքով գողի» մարմինը հատուկ չվերթով պետք է տեղափոխվի Թբիլիսի: Այնուհետև հաղորդվեց, որ այդ ինքնաթիռն արդեն թռել է մոսկովյան Վնուկովո-3 օդանավակայանից:
Հունվարի 19-ին, ժամը 03։55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թազագյուղ-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2109» մակնիշի 31 ՏԼ 468 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
2013 թվականի հունվարին Վրաստանի գլխավոր դատախազությունը նրա վրայից հանել էր բոլոր մեղադրանքները և «Համաներման մասին» օրենքով համաներվել էր:
Հունվարի 19-ին, ժամը 08.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պ.Սևակ փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկում (պատկանում է «Վորդ Վիժն» կազմակերպությանը) ծխապատ գոտի է:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,473,005 ԱՄՆ դոլար 406.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,364,942 ԱՄՆ դոլար 407.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
2012 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ընտրողների թիվը Հայաստանում ավելացել է 23 հազարով։
Անսթափ վարորդը վթարի վայրում փորձել է ոստիկաններին համոզել, որպեսզի վթարը չձևակերպվի և գործին ընթացք չտրվի, քանի որ ըստ իր ասածի` ինքը հարկադիրում լուրջ պաշտոն է զբաղեցնում։