
Դեդ Հասանի թաղումն` առանց լրագրողների

«Ховански» գերեզմանատան անվտանգության աշխատակիցները լրագրողներին խնդրել են չմտնել գերեզմանատան տարածք Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) թաղման ժամանակ: Այս մասին հաղորդում է NTV-ն: Նրանց խոսքերով` թաղման արարողության նկարահանումն առանց մահացածի հարազատների թույլատվության արգելվում է:
Interfax-ի հաղորդմամբ` անվտանգության աշխատակիցներից մեկը զգուշացրել է, որ լրագրողների մուտքը գերեզմանատուն կարող է վտանգավոր լինել հենց իրենց համար: Նա նշել է, որ թաղումը «մասնավոր արարողություն» է:
Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնում դիպուկահարի կրակոցից մահացած Ասլան Ուսոյանի թաղումը հետաձգվեց գերեզմանատան ընտրության պատճառով. նրա հարազատները ցանկանում էին, որ Դեդ Հասանին թաղեն ծննդավայրում` Թբիլիսիում, սակայն վրացական կողմը հրաժարվել էր ընդունել քրեական աշխարհի պարագլխի դին: Արդյունքում, մի քանի հազար կիլոմետր անցած դագաղը վերադարձավ Մոսկվա: