Հանսթմանը հայտարարություն չի փոխանցել «Սիվիլիթասին»

«Սիվիլիթաս» հիմնադրամը հերքում է այն տեղեկությունը, թե նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործով ամերիկացի գործարար Ջոն Հանթսմանը հանդես է եկել հայտարարությամբ, սակայն հիմնադրամը այն չի հրապարակում:

«Լրատվամիջոցներով տարածված այն լուրը, որ Հանթսմանը հայտարարություն է տարածել և դա չի հրապարակվել «Սիվիլիթաս»-ի կողմից,  բացարձակ սուտ է և չի համապտասխանում իրականությանը: «Սիվիլիթաս» հիմնադրամը մինչ այս գործել է հրապարակային, թափանցիկ և ոչինչ թաքցնելու անհրաժեշտություն չունի»,-galatv.am-ին հայտնել են «Սիվիլիթասից»:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե Հանթսմանը շաբաթներ առաջ իր հայտարարությունը փոխանցել է «Սիվիլիթաս»-ին, սակայն հիմնադրամը չի հրապարակում այն:

Տեսանյութեր

Լրահոս