Բաժիններ՝

Գյուղնախարարությունում աշխատում են «տգետ» մասնագետներ

«Գյուղնախարարությունում աշխատում են տգետ մասնագետներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Հրաչ Բերբերյանի խոսքով, գյուղնախարարության մասնագետների «տգետ աշխատանքի» արդյունքում տուժում են գյուղացիները: «Ինչքա՞ն կարելի է դատարկախոսներին առաջ տանել: Այսօր 40 գյուղ լուրջ խնդրի առաջ է կանգնած և եթե այսպես շարունակվի,  շատ շուտով 40 գյուղը կդառնա 80 և, ի վերջո, կհայտարարվի կարանտին»:

Հարցին, թե խոսքը ո՞ր հիվանդության մասին է, պարոն Բերբերյանը չնշեց` խոստանալով, որ այն շատ շուտով պարզ կլինի: Սակայն հավելեց, որ այդ հիվանդության պատճառով արդեն վարակվել են հսկայական տարածությանբ լոլիկի և կատրոֆիլի ցանքատարածություններ: Նման ախտանիշների դեպքում դժվար չէ ենթադրել, որ խոսքը ցեցի մասին է, որին 168.am-ը բազմիցս անդրադարձել է:

Մեր բազմաթիվ հարցերին, թե ինչ միջոցառումներ են իրականացվում գյուղացու դաշտերն այդ հիվանդությունից զերծ պահելու համար, գյուղնախարարությունից հավաստիացնում էին, թե ամեն բան հսկողության տակ է և ամեն ինչ արվում է հիվանդության կանխարգելման համար: Այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում Հրաչ Բերբերյանը, սակայն, հակառակը պնդեց: Նրա խոսքով` ոչինչ չի արվում, այնինչ` պետք էր:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս