«Այդպես եղել է Վարդան Օսկանյանի` իշխանակարգի պաշտոնյա դառնալուց ի վեր»
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի Facebook-յան դիտարկմանը և Ռալֆ Վալդո Էմերսոնի ասույթին:
«Այո, Հայաստանն այսօր «ճամպրուկային» տրամադրությամբ լի «փակուղում» է: Բայց այդպես եղել է Վարդան Օսկանյանի` իշխանակարգի պաշտոնյա դառնալուց ի վեր: Այստեղ` ոչ մի նորություն:
Հիմա` Էմերսոն, և ոչ միայն Վարդանի, այլև իրենց քաղաքական դեմք համարող բոլորի (նաև` իմ) համար.
«Ծիծաղել հաճախ և շատ, վաստակել մտածող մարդկանց հարգանքն ու երեխաների համակրանքը, արժանանալ արդար քննադատների գնահատանքին և հանդուրժել կեղծ ընկերների դավաճանությունը, արժեւորել գեղեցիկը, գտնել լավագույնը ուրիշների մեջ, քեզնից հետո աշխարհը թողնել փոքր-ինչ ավելի լավը՝ առնվազն մեկ առողջ երեխայով, մեկ պտղատու այգով կամ շտկված որևէ սոցիալական իրավիճակով, իմանալ, որ քո ապրելը թեթևացրել է գեթ մեկ մարդու շնչառությունը: Այս ամենը նշանակում է՝ հաջողություն»»: