Բաժիններ՝

«Արմավիա»-ի չվերթները դադարեցվել են պարտքի պատճառով

«Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին տեղեկացնում է News.am-ը: Կայքի տեղեկություններով` պատճառը կրկին նույնն է. «Արմավիան» խոշոր պարտքեր ունի օդանավակայանին:

Սեպտեմբերի կեսերին կրկին դադարեցվել էին «Արմավիա»-ի չվերթները, սակայն հետո «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունըվերսկսել էր սպասարկումը, քանի որ պայմանավորվածություն էր ձեռքբերվել պարտքը վճարելու շուրջ:

Հիշեցնենք, «Արմավիայի» և «Արմենիա միջազգային օդանավակայանների» (որին պատկանում է «Զվարթնոց» օդանավակայանը) հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Մի քանի անգամ «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքները` պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելու համար, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031