«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 5-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.04 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27%-ով։
Դերասան Սերգեյ Գրիգորյանը ոստիկանությանը հաղորդել է, թե գլխուղեղի ցնցումը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Քիչ առաջ Մհեր Սեդրակյանի օգնականն Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ Սեդրակյանը կարդալով այդ հրապարակումը, անմիջապես գնացել է հիվանդանոց՝ տեղում իսկությունը պարզելու եւ տուժածներից իրողությունը ճշտելու համար:
Թիվ 1 և 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սահմանված ժամկետում` դեկտեմբերի 3-ի ժամը 12-ից մինչև 18-ը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ չեն ստացել:
«Ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մասնակցի: Համենայնդեպս՝ այլ որոշում այս պահին մենք չունենք»:
Օտարերկրյա ներդրումների շեշտակի անկումը որոշ փորձագետներ պայմանավորում են անցած խորհրդարանական և գալիք նախագահական ընտրություններով։ Մինչդեռ 2007 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների տարում, ուղղակի ներդրումների ծավալն աճել էր 1.5 անգամ։ Իսկ 2008-ին՝ նախագահական ընտրությունների տարում, 33.9%-ով։
Երևանում շարունակվող բռնցքամարտի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի երկու անդամներ՝ Նիկոլայ Հարությունովը (81կգ) և Նարեկ Մելքոնյանը(+91կգ):
Առավել շատ խախտումներ կատարած տնտեսվարող չորս սուբյեկտի գործ արդեն ուղարկվել են, ևս չորս գործ նախապատրաստվում է ուղարկելու ՀՀ վարչական դատարան` տրված լիցենզիաների գործողությունը դադարեցնելու պահանջով:
Նկարները մոնտաժելու պոռնկագրական բնույթի դարձնելու և համացանցում տարածելու սպառնալիքով նրանից պահանջել է և ստացել է 20 հատ 1000 դրամ արժողության բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորման քարտ:
Միլինկովիչը ցած է նետվել մոտ 10 մետր բարձրությունից: 52-ամյա դիվանագետը տեղում մահացել է: Արարքի դրդապատճառները հայտնի չեն:
Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ գումարին։
Այսօր կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին են հայտնել, որ կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Հայ ազգային կոնգրեսի համակիր Շահեն Պետրոսյանը գտնում է, որ ներկա պայմաններում առավել ճիշտ որոշումն ընտրությունները բոյկոտելն է, քանի որ ժողովուրդը պատրաստ չէ իշխանափոխության: «Եթե միայն Սերժ Սարգսյանը լինի թեկնածու, պատկերացնո՞ւմ եք, որ ինչ-որ մեկը գնա ընտրության: Ոչ ոք չի նա, գնում է` ի՞նչ անի, չկա ընտրություն: Թող Նազարբաևի, Ալիևի կամ Թուրքմենբաշու օրն ընկնի, վե´րջ,- ասաց նա` միաժամանակ նշելով,- Սերժ Սարգսյանը շատ կուզենա, որ Ծառուկյանը դնի իր թեկնածությունը, և համոզում է նրան, որ դնի իր թեկնածությունը»:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի գործով» դատավարությունը:
Բռնցքամարտի աշխարհում մեծ հետաքրքրություն ներկայացնող մենամարտից առաջ Պակյաոն բաց մարզում է անցկացրել:
Նախագծով առաջարկվում է ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21, անչափահաս դատապարտյալների և ազատազրկման դատապարտված այլ անձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ անկախ հանձնաժողովի որոշումները յուրաքանչյուր դեպքում լինեն պատճառաբանված, ինչպես նաև վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժաչափերը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Րաֆֆի Ռուբենի Միքայելյանը ազատվել է աշխատանքից՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 5-ին ՈւԵՖԱ-ի գրասենյակում՝ Նիոնում, տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
168.am-ի հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն պատժելո՞ւ է Մհեր Սեդրակյանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այսինքն՝ դուք մտածում եք, թե կուսակցությունը պիտի պատժի, փակենք մի հատ սենյակում, ասենք, որ մեր կուսակի՞ցն է: Դրա համար լիազոր մարմիններ կան, դրա համար հատուկ ծառայություններ կան, եթե նման իրողություն կա, բնականաբար, կհետաքրքրվեն կամ կվերլուծեն համապատասխան մարմինները»:
Դեկտեմբերի 5-ին ՈՒԵՖԱ-ի գրասենյակում՝ Նիոնում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2013/14 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
«Մանչեսթեր Սիթին» դարձել է երկրորդ անգլիական ակումբը, որը Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտել է վերջին տեղում:
ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ընդհանրությունները շատ ավելին են, քան նրանց տարբերությունները, դրանում կարելի է համոզվել՝ հետևելով այս կամ այն հարցի վերաբերյալ երկու ուժերի ներկայացուցիչների կարծիքներին, դիրքորոշումներին: Օրինակ` և՛ ՀՀԿ-ում, և՛ ԲՀԿ-ում կան տասնյակ-հարյուրավոր գործարարներ, փողատերեր, որոնք մեծ հաշվով հանդիսանում են այս ուժերի հիմնական բազան: Կա՞ արդյոք տարբերություն նրանց միջև: Արդյո՞ք ԲՀԿ-ական գործարարներն ավելի օրինապահ են, քան ՀՀԿ-ականները: Իհա՛րկե ոչ:
Դեկտեմբերի 3-ին Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 37-ամյա Վալերիկ Ստեփանյանը և հայտնել, որ 24-ամյա Ծովինար Մանուկյանը անվայել ու անպատիվ արտահայտություններ է արել իր և իր ընտանիքի անդամների հասցեին:
168.am-ի թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանից հետաքրքրվեց՝ հնարավոր համարո՞ւմ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջադրումը նախագահական ընտրություններում, և ինչպե՞ս է նա գնահատում Գ. Ծառուկյանի հնարավորությունները: Ի պատասխան Մհեր Սեդրակյանն ասաց. «Էդ հարցը օրակարգում է, կարող է առաջադրվի, կարող է չառաջադրվի: Դա իրա խնդիրն ա: Եթե ինքն իրա ուժերն ընդունում ա, գնահատում ա, որ էդքան կա, կարող է առաջադրվել»:
Transparency International կազմակերպության կողմից հրապարակվող Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 24 հորիզոնականով բարելավել է դիրքերը՝ 129-րդ տեղից բարձրանալով 105-րդ տեղը:
«Նյութերն ուսումնասիրվել են, տեղեկությունը չի համապատասխանել իրականությանը, երիտասարդը բաց է թողնվել»,-ոստիկանության մամուլի քարտուղարի տեղակալ Արմեն Մալխասյաննն այսպես հակիրճ պատասխանեց 168.am-ի հարցին, թե ինչ ընթացք ունի կիրակի օրը արձանգրված միջադեպը:
«Թող Սուքիաս Ավետիսյանը տվյալ պարագայում ինձ դատի տա, ավելի մանրամասն կլսի»,-168.am-ին ասել է Գյումրիի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսից առաջադրված Մուրադ Գրիգորյանը։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ապարան քաղաքի Իսակովի փողոցի թիվ 13 տան երեք անչափահաս բնակիչները:
ՀՀ Ազգային ժողովը քիչ առաջ հաստատեց 2013թ. պետական բյուջեն՝ ձայների 71 կողմ, 37 կողմ հարաբերակցությամբ։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման հույս է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանից հետո չի հեռանա թիմից։