Մհեր Սեդրակյանը պատրաստվում է պատասխանատվության կանչել «ստահոդ» լուրեր տարածող լրատվամիջոցին

Այսօր առավոտյան lurer.com կայքում տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորայինները 2 եղբոր են ծեծել ու վերջիններս  ծանր վիճակում հիվանդանոցում են:

Լրագրողները փորձեցին Սեդրակյանից ճշտել այդ տեղեկությունը, սակայն նա լքել էր Ազգային ժողովի շենքը: Տպավորություն ստեղծվեց, որ Սեդրակյանը գնացել է՝ խուսափելով լրագրողների հետ հանդիպումից:

Սակայն քիչ առաջ Մհեր Սեդրակյանի օգնականն Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ Սեդրակյանը կարդալով այդ հրապարակումը, անմիջապես գնացել է հիվանդանոց՝ տեղում իսկությունը պարզելու եւ տուժածներից իրողությունը ճշտելու համար:

Սեդրակյանի օգնականը նաեւ տեղեկացրեց, որ խոսքը գնում է մեկ տուժածի մասին, որին ոչ ոք չի ծեծել. նա տանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս  ընկել է եւ վնասվել:

Կարդացեք նաև

Մհեր Սեդրակյանն, ըստ օգնականի, պատրաստվում է պատասխանատվության կանչել, ըստ իրենց՝ ստահոդ լուրեր տարածող լրատվամիջոցին:

aravot.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31