ՆԱՏՕ-ում Սերբիայի դեսպանն ինքնասպան է եղել Բրյուսելի օդանավակայանում

ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցիչ Բրանիսլավ Միլինկովիչը Բրյուսելի օդանավակայանում ինքնասպանություն է գործել: ըստ news.am-ի՝ ստացված տեղեկատվությամբ՝ դիվանագետն ինքնասպան է եղել օդանավակայանի տարածքում, որտեղ եկել էր սերբական պատվիրակության իր գործընկերներին դիմավորելու:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, գրում է AP-ը՝ վկայակոչելով Սերբիայի կառավարությանը:

Միլինկովիչը ցած է նետվել մոտ 10 մետր բարձրությունից: 52-ամյա դիվանագետը տեղում մահացել է: Արարքի դրդապատճառները հայտնի չեն:

RBC-ն հայտնում է, որ դիվանագետն ինքնասպան է եղել ՆԱՏՕ-ի արտգործնախարարների խորհրդի նիստից երկու օր անց: Նախօրեի երեկոյան սերբական պատվիրակությունը հանդիպելու էր Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչների հետ:

Նախկին լրագրողը Բրյուսելում Բելգրադի շահերը պաշտպանում էր 2004թ.-ից: Նա Բելգիա էր ուղարկվել իբրեւ Սերբիա եւ Մոնտենեգրո միավորված պետության դեսպանորդ: Մինչ այդ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում զբաղեցնում էր մշտական ներկայացուցչի պաշտոնը:

Տեսանյութեր

Լրահոս