Բաժիններ՝

Հայաստանում կոռուպցիան նվազե՞լ է

Transparency International կազմակերպության կողմից հրապարակվող Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 24 հորիզոնականով բարելավել է դիրքերը՝ 129-րդ տեղից բարձրանալով 105-րդ տեղը:

Հայաստանը այս տարվա զեկույցում ստացել է 34 միավոր։ Սա ինչ-որ տեղ անակնկալ է, քանի որ Transparency International-ի հայաստանյան կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը 168.am-ին ասել էր, որ Պետգնումների ոլորտում վերջին բացահայտումները ՀՀ «Կոռուպցիայի ընկալման ինդեքսի» վրա գրեթե չեն ազդի։ «Եթե ազդի էլ, ապա դա կլինի աննշան ազդեցություն»,- ասել էր Հոկտանյանը։

Ռուսաստանը՝ Հոնդուրասի, Իրանի և Ղազախստանի հետ բաժանում է 133-րդ հորիզոնականը։ Ադրբեջանը, Քենիան, Նեպալը, Նիգերան և Պակիստանը 139-րդ տեղերում են։

Նշենք, որ ցանկի առաջին երեք հորիզոնականները (ամենացածր կոռուպցիան) զբացեցրել են Դանիան Ֆինլանդիան և Նոր Զելանդիան՝ 90 ական միավորով, իսկ ամենակոռումպացված երկրները համարվել են Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին (8 միավոր, 174-րդ տեղ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս