Թիվ 1 և 35 ընտրատարածքներում վերահաշվարկի պահանջ չի ներկայացվել

Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թ.35 ընտրատարածքներում դեկտեմբերի 2-ին կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեարկության արդյունքները համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, կամփոփեն և ընտրությունների վերաբերյալ որոշումներ կընդունեն քվեարկությունից հետո 5-րդ օրը` դեկտեմբերի 7-ին:

Թիվ 1 և 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սահմանված ժամկետում` դեկտեմբերի 3-ի ժամը 12-ից մինչև 18-ը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ չեն ստացել:

Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, այս պահի դրությամբ ԸԸՀ-ները չունեն նաև սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ իրականացնելու որոշումներ:

Հիշեցնենք, որ, ըստ քվեարկության նախնական արդյունքների, թ.1-ում և 35-ում քվեների մեծ տարբերությամբ հաղթել են ՀՀԿ-ի թեկնածուներ Ռոբերտ Սարգսյանը և Արման Սահակյանը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս