
Մեր երկու բռնցքամարտիկներն այսօր կփորձեն եզրափակիչ դուրս գալ

Երևանում շարունակվող բռնցքամարտի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի երկու անդամներ՝ Նիկոլայ Հարությունովը (81կգ) և Նարեկ Մելքոնյանը(+91կգ):
Նրանք այսօր կմրցեն համապատասխանաբար ռուսաստանցի Իդրիս Շահմանովի և Անգլիայի ներկայացուցիչ Հյուգ Ֆարիի հետ:
Եզրափակիչ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 7-ին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը