
«Էրեբունի» ՔԿՀ-ի աշխատակիցն ազատվել է աշխատանքից

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Րաֆֆի Ռուբենի Միքայելյանը ազատվել է աշխատանքից՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար:
Նման որոշման համար հիմք են հանդիսացել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը:
«Փաստինֆո»