
Պակյաոն Մարկեսի դեմ մենամարտից առաջ բաց մարզում է անցկացրել (տեսանյութ)

Դեկտեմբերի 8-ին Լաս Վեգասում մենամարտ կանցկացնեն Մեննի Պակյաոն և Խուան Մանուել Մարկեսը: Բռնցքամարտի աշխարհում մեծ հետաքրքրություն ներկայացնող մենամարտից առաջ Պակյաոն բաց մարզում է անցկացրել:
Լեգենդար բռնցքամարտիկները ռինգում միմյանց կհանդիպեն 4-րդ անգամ: 2 անգամ հաղթել է Պակյաոն, 1 անգամ` Մարկեսը, ևս մեկ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի:
Պակյաոն պրոֆեսիոնալ ռինգում 54 հաղթանակ է տարել, որոնցից 38-ը նոկաուտով, 4 պարտություն է կրել և 2 ոչ-ոքի արել: Մարկեսը 52 հաղաթանակ է տարել և կրկին 38-ը նոկաուտով, 6 պարտություն է կրել և 1 ոչ-ոքի արել:
Տեսանյութը Պակյայոյի բաց մարզումից հայտնվել է համացանցում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը