
«Թող Սուքիաս Ավետիսյանն ինձ դատի տա». Մուրադ Գրիգորյան

Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը կարծիք էր հայտնեց, որ դեկտեմբերի 2-ին Գյումրիի թիվ 35 կայացած ԱԺ մեծամասնական ընտրություններում, որտեղ հաղթեց ՀՀԿ ներկայացուցիչ Արման Սահակյանը, կիրառվել է ընտրակեղծիքների նույն մեխանիզմը, ինչ խորհրդարանական վերջին ընտրություններում և Հրազդանի քաղաքապետի ընտրություններում։ Այսինքն` իշխանություններն ընտրակաշառք են բաժանել: Սրան ի պատասխան՝ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Եթե որևէ մեկը կփորձի Գյումրիի ընտրությունների հետ կապված նման հերյուրանքներ տարածել, ես ինքս` որպես այդ ընտրությունների ակտիվ մասնակից, պարտավորվում եմ այդ մարդուն դատի տալ իր ասածների համար, եթե չապացուցի»:
Գյումրիի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսից առաջադրված Մուրադ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մտադիր է մանրամասն անդրադառնալ այդ թեմային: Իսկ մեր հարցին, ի վերջո Գյումիում ընտրակաշառք բաժանե՞լ են, թե՞ ոչ, պատասխանեց. «Թող Սուքիաս Ավետիսյանը տվյալ պարագայում ինձ դատի տա, ավելի մանրամասն կլսի»: