
Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության առաջին փուլի հավաքականներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 5-ին ՈւԵՖԱ-ի գրասենյակում՝ Նիոնում, տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները:
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին Նիոնից տեղեկացրեց ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, 7-րդ խմբի մրցաշարը տեղի կունենա Հայաստանում 2013թ հոկտեմբերի 23-30-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը