Դոլարի միջին փոխարժեքը 407.25 դրամ է
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 6-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.25 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աննշան չափով՝ 0.05%-ով ավելացել է։ Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 2 միլիոն 100 հազար դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405-406 դրամով և վաճառվում 408-409 դրամով: