Բաժիններ՝

Սկզբում կարծում էի, թե երկար ժամանակով եմ շարքից դուրս եկել. Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բենֆիկայի» հետ (0:0) խաղում վնասվածք էր ստացել, հայտարարել է, որ իրեն արդեն լավ է զգում, սակայն չգիտի, թե երբ կվերադառնա խաղադաշտ։

«Երբ ես վնասվածք ստացա, ոչ մի բանի մասին չէի կարող մտածել, քանի որ ուժեղ ցավ էի զգում։ Ես լուրջ մտավախություն ունեի, սակայն բուժզննումից հետո ինձ ասացին, որ ոչ մի լուրջ բան չկա։

Այժմ ինձ լավ եմ զգում, սակայն դեռ չգիտեմ, թե արդյոք կմասնակցեմ կիրակի օրը «Բետիսի» հետ կայանալիք հանդիպմանը», – արգենտինացու խոսքերն է մեջբերում AS-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս