Բաժիններ՝

Նարիմանյանը՝ Բժշկական համալսարանի ռեկտորի միակ թեկնածու

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվել է միայն մեկ դիմում. հայտ է ներկայացրել բուհի ռեկտորի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է այսօր ժամը 13:00-ին:

Հիշեցնենք նաև, որ բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են սկսած նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 6-ը: Ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` այս տարվա հունիսի 16-ից ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո: Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը, իսկ նոյեմբերի 5-ին`բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս