Բաժիններ՝

Մատերացին Ոսկե գնդակը կտար Մեսսիին և Մոուրինյոյին

«Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին Radio Marca-ի հետ զրույցում պատմել է, թե որն է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հիմնական նպատակը:

«Երբ Մոուրինյոն լքի «Ռեալը», այդժամ բոլորը կհասկանան, թե նա ինչ է արել ակումբի համար: Այդպես էր նաև Իտալիայում: Ես երբեմն շփվում եմ Ժոզեի հետ և գիտեմ, որ նրա գլխավոր նպատակն այժմ Չեմպիոնների լիգան է, որում նա կփորձի հաղթել «Ռեալի» հետ»,-նշել է իտալացի պաշտպանը, ապա խոսել նաև «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին:

«Ոսկե գնդակը» ես կտայի Լիոնել Մեսսիին, իսկ որպես մարզիչ այն կտայի իմ ընկերոջը` Ժոզեին»,-նշել է Մատերացին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս