«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 1-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Ամերիկյան դոլարն առաջարկվել է նույն փոխարժեքով` 1դոլար/407 դրամ, սակայն պահանջարկը չի գերազանցել 405.80 դրամը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ալկոյանոյի» հետ գավաթային հանդիպումից հետո խոսել է երիտասարդական թիմի ձախ պաշտպան Նաչոյի մասին:
Սերժ Սարգսյանի տեխնոլոգները երևի կարողացել են համոզել, որ պաշտոնյաների վրա «մուննաթ գալը» դրական կանդրադառնա «ռեյծինգի», վրա ու Սերժ Սարգսյանն առանձնակի էնտուզիազմով հետևում է այդ խորհրդին: Խնդիրն ամենևին այն չէ, որ անարգանքի սյունին գամվող պաշտոնյաներն արժանի չեն դրան, որ նրանք առաքինի են, ու Ս. Սարգսյանը հանիրավի է նրանց մեղադրում: Խնդիրն այն է, որ օրենքը կարգավորում է բոլոր այն իրավիճակները, որոնք հիմա Ս. Սարգսյանը փորձում է լուծել «ջղայնանալով»: Եթե որևէ պաշտոնյա վատ է աշխատում, եթե որևէ ոլորտում «խայտառակ վիճակ» է, պետք է ընդամենը պաշտոնանկ անել այդ ոլորտի պատասխանատուին կամ պատասխանատուներին:
Երեկ ԲՀԿ խորհրդի նիստը որին հրավիրված են եղել նաև մեծ խումբ պատգամավորներ, տևել է մոտ 3 ժամ: Նիստից հետո մասնակիցները արագ հեռացել են, և հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին:
«Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը համոզված է, որ միայն գինը չի, որ հետաքրքրում է սպառողին, և շատ շուտով շենքի սպասարկումը, հարմարավետությունը, վերջիվերջո «կոմֆորտն» առավել մեծ ուշադրության կարժանանա անշարժ գույքի գնորդների կողմից։
Ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում դասախոսություններ կկարդան ճանաչված աստղագետները:
Բնապահպանները համացանցյան էջերում ՀՀ բնապահպանության նախարարությանը` ի դեմս նրա ղեկավար անձնակազմի, պատասխանատվության կանչելու ստորագրահավաք են անցկացնում:
Փառատոնի ընթացքում աչքի ընկած բեմադրիչները 2013թ. ամռանը կմեկնեն Մոսկվա` Ա. Չեխովի անվ. միջազգային թատերական փառատոնին կից վարպետաց դասերին մասնակցելու:
«Dingo animal lovers» ֆեյսբուքյան խումբն արդեն մեկ տարեկան է: Համացանցյան այս էջը զբաղվում է անտուն և հիվանդ շների բուժմամբ և նրանց համար ընտանիքներ գտնելով:
Հարցին, թե դեղերի շուկայում չարաշահումների հետևանքով որքա՞ն վնաս հասցվեց բյուջեին, Դումանյանը պատասխանեց, թե ինքը չի հիշում այդ թիվը: Նաև հավելեց, թե այդ խնդիրը պետք է ուսումնասիրեն պատկան մարմինները:
«Ես փորձում էի հասկանալ` ի՞նչ է մարդը: Հետաքրքրվել եմ մարդաբանական գիտությամբ, հին պատմություններով: Սակայն անհնար է հասկանալ մարդուն՝ առանց ուսումնասիրելու լեզուն»:
Հասարակությունը կարող է արդարացիորեն մտածել, որ «ատկատների» դեմ պայքարում իշխանությունն ընդդիմությանն առաջարկել է աշխատել «ատկատով»: Դրա մեխանիզմները բազմաթիվ են: Ասենք՝ իշխանությանը պետք է ազատվել որևէ պաշտոնյայից, ընդդիմությանը հուշում են, որ բարձրացնեն հատկապես նրա թույլ տված չարաշահումների հարցը: Այդ պաշտոնյային հեռացնում են պաշտոնից, նրա պատճառած վնասի մի մասը փոխհատուցվում է պետական բյուջե, մնացած մասն իշխանությունը եղբայրաբար կիսվում է ընդդիմության հետ:
Քաղաքապետի օգնական Ժան Վիլերմուզը նշել է, որ նախկինում իրենք հովանավորում էին ՊՍԺ-ի դուստր թիմերը, ինչպես նաև կանանց ակումբը:
Այսօր կառավարությունն հավանության է արժանացրել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» օրենքի նախագիծն ու մի քանի այլ նախագծեր։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գիտության ֆինանսավորման խնդրին:
«Ադրբեջանի ղեկավարը շարունակում է իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունների շարանը»:
ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է ընդունել պահուստային ֆոնդից 49.3հազար եվրո հատկացնել՝ «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով։ Իսկ ավելի կոնկրետ՝ գումարն ուղղվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հունիսին ընդունված 4 վճիռների կատարման ապահովմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մի շարք հանձնարարականներ է տվել քրեական գործերով մինչդատական վարույթի հարցերով հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության արդյունքներով:
Այն հարցին, թե «լավ տարիներ» ասելով՝ ինքն արդյոք Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարինե՞րը նկատի չուներ, Բաղդասարյանը պատասխանեց. «Մինչև 2007թ.: Չնայած ճգնաժամը եղել է 2008-ից սկսած, սակայն՝ մինչև 2007 թվականը»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց իր հաշվետվությունը:
Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ ծառայությունների գներն օրեցօր աճում են, իսկ սոցիալապես անապահով տարրերի եկամուտները՝ ոչ: Վ. Հովհաննիսյանի խոսքով՝ «այդ մկրատը կարող է կարկինի պես լայնանալ»:
Հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը:
Գազի գնի թանկացումներն անխուսափելի են. թանկացումները հավանաբար տեղի կունենան նախագահական ընտրություններից հետո:
Հարևան Սիրիայի հետ ներկայիս հարաբերությունները գտնվում են թշնամական մակարդակի վրա:
«Սպառողներին հասնող գազի գինը կարող է և չթանկանալ, եթե, իհարկե, ցանկություն չկա բիզնես անել` գազը սպառողի հասցնելիս կրկնակի թանկացնելով»:
«Ուդինեզեի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինը գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Անտոնիո Դի Նատալեի հասցեին:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը պատասխանել է «Վոլգա» ակումբի պաշտոնական կայքի հարցերին։ Նա անդրադարձել է մի շարք խնդիրների, այդ թվում՝ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և խաղընկերների մասին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Դ. Դումանյանին առաջարկեց որդեգրել այն սկզբունքը, որպեսզի չհամեմատենք այս ոլորտը զարգացած երկրների հետ, քանի որ դրանով միանգամից սահմանափակումներ են դնում իրենց առջև:
Վաղը՝ նոյեմբերի 2-ին, հրավիրվելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ նիստին կհրավիրվեն նաև ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչները:
ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է պրոֆեսիոնալ շախմատիստների թարմացված վարկանիշային աղյուսակը: