Կառավարությանը չի բավարարում կոռուպցիայի դեմ պայքարի վիճակը
Վաղը՝ նոյեմբերի 2-ին, հրավիրվելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ նիստին կհրավիրվեն նաև ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչները:
«Կոռուպցիայի դեմ պայքարի վիճակը մեզ չի բավարարում»,- ասել է վարչապետը։ Սակայն նիստի գլխավոր առիթն այն է, որ վարչապետը ՀՀ նախագահի կողմից հանձնարարական է ստացել ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը, այնպես, որ արդյունքները ոշափելի և տեսանելի լինեն:
Խորհրդի նիստին հրավիրվելու են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Կազմակերպությունների ցանկը կառավարության անդամները պետք է ներկայացնեն աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին ներկայացնել։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Ճիշտ կլինի նա հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի համագործակցեն և ներգրավվեն գործընթացին: