Դի Նատալեն բացարձակ չեմպիոն է իր բնավորությամբ. Գվիդոլին
«Ուդինեզեի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինը գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Անտոնիո Դի Նատալեի հասցեին: Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 10-րդ տուրի «Կատանիայի» հետ կայացած խաղում (2:2) իտալացին դուբլ է ձևակերպել:
«Դի Նատալեն բացարձակ չեմպիոն է իր բնավորությամբ. շատ շնորհակալ եմ նրանից: Հանգստանալու հնարավորություն կտամ «Բոլոնիայի» հետ կայանալիք հանդիպման ժամանակ: Այժմ դիտարկում եմ նման հնարավորությունը: Ամեն դեպքում, նրա մոտ հոգնածություն է զգացվում, ինչը մեծացնում է վնասվացք ստանալու հնարավորությունը»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը