Գազի թանկացումն անխուսափելի է. Արմեն Պողոսյան
Գազի գնի թանկացումներն անխուսափելի են. թանկացումները հավանաբար տեղի կունենան նախագահական ընտրություններից հետո: Այս մասին այսօր ասուլիսում ասաց «Հայաստանի սպառողների ասցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա` գազի թանկացումը կհանգեցնի մի շարք այլ ապրանքների գների թանկացման. կթանկանա հացը, էլեկտրաէներգիան և շատ այլ ապրանքներ:
Նրա դիտարկմամբ` երբ ամեն անգամ գների թանկացում է լինում, Կենտրոնական բանկը պատճառաբանում է, որ այդ թանկացումներն ընտանեկան բյուջեում կազմում է շատ փոքր տոկոս: «Բնականաբար, տվյալ թանկացումը` այո, բայց դա սարսափելի վիճակ է»: Արմեն Պողոսյանի հաղորդմամբ` մեր երկրում ընտանեկան ծախսերի 50%-ը բաժին է ընկնում սննդին, որոշ ավելի ցածր վճարունակ շերտերում 80%-ն է բաժին ընկնում սննդին. «Քաղաքակիրթ երկրներում գոյություն ունի չափանիշ. եթե թիվը մոտենում է 25%-ին, դա համարվում է աղքատության ծայրահեղ շեմ, և գործի են դրվում սոցիալական ծրագրեր: Սա ցուցանիշ է, որի վիճակում մենք ապրում ենք»: