Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունենալու նախնական դատական նիստ քաղաքացի Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռ. Հայրապետյանի և նոյեմբերի 6-ին՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, քաղաքացի Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռ. Հայրապետյանի գործերով՝  բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, նոյեմբերի 14-ին  տեղի կունենա քաղաքացի Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստը:

Հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս