Բաժիններ՝

Ով սխալ վճիռ կայացնի, ում հաշվին փող տան

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է ընդունել պահուստային ֆոնդից 49.3հազար եվրո հատկացնել՝ «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում»  հոդվածով։ Իսկ ավելի կոնկրետ՝ գումարն ուղղվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հունիսին ընդունված 4 վճիռների կատարման ապահովմանը:

Այդ չորս գործերն են. «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի» (6,227 եվրո), «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի» (30,500 եվրո), «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի» (4,543 եվրո) և «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի» (8,018 եվրո)։

Օրեր առաջ մամուլում հրապարակվեց, որ 2002թ. Եվրոպայի Խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության պահից սկսած, ավելի քան 10 տարվա ընթացքում ՄԻԵԴ-ի վճիռներով ՀՀ պետական բյուջեից 10 տարվա ընթացքում վճարվել է 287.884 եվրո։ Փաստորեն, այդ գումարն արդեն հասավ 337.1 միլիոն եվրոյի։

Ցավալին այն է, որ գումարը վճարվում է ոչ թե մեղավորների՝ սխալ որոշում կայացրած չինովնիկների և սխալ վճիռ արձակած դատավորների կողմից, այլ պետական բյուջեից։ Այսինքն՝ հարկատուների հաշվին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս