«Մկրատ` մարդկանց հնարավորությունների և անհրաժեշտությունների միջև»

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն` ԱԺ-ում անդրադառնալով առողջապահության ոլորտի 2013թ. ծրագրերին՝ դիմելով Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ասաց.  «Ձեր ծրագրերը, ընթացքը և այդ ամենն այս նոր ռեֆորմիստական ոճով բավականին ոգևորող են: Սա բոլորն ընդունում են, բայց նաև բոլորն ընդունում են , որ առաջացել է մկրատ՝ ոչ բնականաբար  Ձեր կամ նախարարության մեղքով, բայց առաջացել է մկրատ մարդկանց հնարավորությունների և անհրաժեշտությունների միջև»:

Ըստ պատգամավորի՝  ծառայությունների գներն օրեցօր աճում են, իսկ սոցիալապես անապահով տարրերի եկամուտները՝ ոչ:  Վ. Հովհաննիսյանի խոսքով՝ «այդ մկրատը կարող է կարկինի պես լայնանալ»:

 

Տեսանյութեր

Լրահոս