32-ամյա կալանավորը 25 օր է՝ հացադուլի մեջ է. նրա բողոքը դատական համակարգի դեմ է

Արդեն 25 օր է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված 32-ամյա Աշոտ Բադալյանը հացադուլ է անում։ Կալանավորվածն այսպիսով բողոքում է ընդդեմ դատական համակարգի, քանի որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը և այն հոդվածները, որոնք վերագրվում են իր հանցանքին, և պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանավորումը։

Աշոտ Բադալյանի շահերի պաշտպան Հայկ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց ողջ եղելությունը, ասելով, որ քրեական գործն այս պահին գտնվում է  ապացույցների հետազոտման փուլում։

«Այս ընթացքում մի քանի անգամ այցելել եմ Աշոտ Բադալյանին, հորդորել եմ դադարեցնել հացադուլը, սակայն վերջինս չի դադարեցրել՝ նշելով, որ բողոքը դատական համակարգի դեմ է ուղղված, իսկ պահանջն այն է, որ փոխեն խափանման միջոցը։

Այս պահին Աշոտ Բադալյանին վերագրվում է երկու ենթադրյալ հանցագործության կատարում. Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մաս, (մերձավոր ազգականի նկատմամբ կատարված սպանությունը) և ՔՕ 335-րդ հոդված 1-ին հոդված (ապօրինի զենքի շրջանառություն)։ Աշոտ Բադալյանի և նրա քրոջ որդու հետ կապված բավականին մեծ կոնֆլիկտներ են տեղի ունեցել, որը հասել է այն վիճակի, որ տուժողը, որը մահացել է, մոտեցել է Աշոտի տանը և նռնակով ցանկացել է նրա կնոջն ու 3 երեխաներին վնասել։ Աշոտը տուժողի ձեռքից վերցրել է հրազենը և կրակոց է արձակել, որի արդյունքում այդ տղան մահացել է։ Այսինքն՝ ստացվում է, որ այստեղ անհրաժեշտ պաշտպանության տարրեր կան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Հարությունյանը։

Կարդացեք նաև

Ըստ մեր զրուցակցի, այս գործով մոտավորապես մեկ տարի նախաքննություն է  իրականացվել և այդ մեկ տարվա ընթացքում վարույթ իրականացնող մարմինը՝ Քննչականը, Դատախազությունը, մշտապես ասել են, որ Աշոտ Բադալյանի խոսքերը հաստատելու համար փորձաքնություն պետք է անեն, այս անեին, այն անեին և այլն։ Եվ գործով բոլոր ապացուցյները, հիմնավորումները, ականատես վկաների ցուցմունքները եկել են հօգուտ Աշոտ Բադալյանի։

«Ամբողջ նախաքննության ընթացքում Աշոտ Բադալյանն ամեն ինչ արել է, աջակցել է իրավապահներին, որպեսզի ճշմարտությունը կարողանան բացահայտել։ Մեկ տարի վարույթ իրականացնող մարմինն այդպես էլ չի կողմնորոշվել, ամենախիստ հոդվածը կիրառել է, բայց մեղմացնելու տեսանկյունից ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ իրենք մշտապես մտածում են, քանի որ ապացույցները հօգուտ Աշոտ Ավագյանի են։

Նույնիսկ զենքի ապօրինի շրջանառության հոդվածն իր վրայից չեն հանել, մինչդեռ սա ակնհայտորեն պետք է դուրս գար և մատնահետքեր չի հիմնավորվել՝ դատագենետիկական փորձաքննությամբ։ Դատարանը հիմա անընդհատ կալանքի ժամկետը երկարաձգում է, Աշոտ Բադալյանի փոքր տղան առողջական ծանր վիճակում է, և իմ պաշտպանյալը դատարանին խնդրում է, որ իրեն տնային կալանք տան, որպեսզի կարողանա իր երեխայի կողքին լինել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ փաստաբանի, այս պահին ՔՀԿ ամբողջ աշխատակազմը՝ պետի գլխավորությամբ, իրենց ուշադրության կենտրոնում են պահում Աշոտ Բադալյանին։

«Նամակ եմ ուղղել ՄԻՊ-ին, ինձ ասել են, որ նրա առողջական վիճակը բավարար է  գնահատվել, իրենց ուշադրության կենտրոնում կպահեն և այլն, բայց ՄԻՊ գրասենյակը այց չի կատարել։ Գլխավոր դատախազին էլ եմ տեղյակ պահել գրավոր տեսքով, բայց որևէ արձագանք դեռևս չեմ ստացել»,- ընդգծեց Հայկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031