Բաժիններ՝

Արոնյան, Հակոբյան, Մովսիսյան, Սարգսյան… Հայ շախմատիստները՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է պրոֆեսիոնալ շախմատիստների թարմացված վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը վարկանիշային միավորներ է կորցրել, սակայն շարունակում է վստահորեն զբաղեցնել 2-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Հայ գրոսմայստերներից երկրորդ ցուցանիշն ունի Վլադիմիր Հակոբյանը, ով մի քանի հրաշալի մրցաշար անցկացրեց: Սերգեյ Մովսեսյանը, Հայաստանի հավաքականին անդամագրվելուց ի վեր, առաջին անգամ, ոչ թե 2-րդն է հայ գրոսմայստերների թվում, այլ՝ 3-րդը: 4-րդը Գաբրիել Սարգսյանն է, իսկ հայ շախմատիստներ լավագույն 5-յակը եզրափակում է Տիգրան Պետրոսյանը:

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 10-յակը և 100-յակում տեղ գտած հայ շախմատիստները

Տեղ Անուն Երկիր Վարկանիշ Ծննդ. տարեթիվ
1 Մագնուս Կարլսեն Նորվեգիա 2848 1990
2 Լևոն Արոնյան Հայաստան 2815 1982
3 Վլադիմիր Կրամնիկ Ռուսաստան 2795 1975
4 Թեյմուր Ռաջապով Ադրբեջան 2793 1987
5 Ֆաբիանո Կարուան Իտալիա 2786 1992
6 Վիշվանաթհան Անանդ Հնդկաստան 2775 1969
7 Սերգեյ Կարյակին Ռուսաստան 2775 1990
8 Վեսելին Տոպալով Բուլղարիա 2769 1975
9 Ալեքսանդր Գրիշչուկ Ռուսաստան 2764 1983
10 Շահրիյար Մամեդյարով Ադրբեջան 2764 1985
45 Վլադիմիր Հակոբյան Հայաստան 2703 1971
62 Սերգեյ Մովսեսյան Հայաստան 2688 1978
74 Գաբրիել Սարգսյան Հայաստան 2679 1983
92 Տիգրան Պետրոսյան Հայաստան 2659 1984

Հայաստանի բոլոր շախմատիստների վարկանիշներին կարող եք ծանոթանալ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս