Գագիկ Ծառուկյանը քաղաքական թիմին կոչ է արել` պատրաստվելու կոշտ պայքարի
zham.am-ի փոխանցմամբ` երեկ ԲՀԿ խորհրդի նիստը որին հրավիրված են եղել նաև մեծ խումբ պատգամավորներ, տևել է մոտ 3 ժամ: Նիստից հետո մասնակիցները արագ հեռացել են, և հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին:
Կայքի հավաստի աղբյուրներով` հանդիպման մեխը եղել է Ծառուկյանի բացման խոսքը, որտեղ նա քաղաքական թիմին կոչ է արել` պատրաստվելու կոշտ պայքարի:
«Եթե կան մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով չեն ցանկանում մտնել կոշտ քաղաքական պայքարի մեջ, հոգեբանորեն պատրաստ չեն երկրում էական փոփոխություններ իրականացնել, թող այս պահին դրա մասին հայտարարեն, մենք նրանց կփորձենք ըմբռնումով մոտենալ»,- ըստ zham.am-ի ասել է Ծառուկյանը:
Կայքի տեղեկություններով, հանդիպման ընթացքը, սակայն, սպասվածից ավելի սուր է եղել: Ելույթ ունեցողներն առաջարկել են օր առաջ սկսել բանակցություններ ընդդիմադիր ուժերի հետ, մոբիլիզացնել ողջ ժողովրդին:
«Մենք տեղերում այլևս չենք կարողանում զսպել դժգոհությունները: Ժողովրդի համբերությունը սպառվել է»,- հայտարարել են տեղական կառույցների ղեկավարները: