 
                        Մեկնարկեց երիտասարդ թատերական ռեժիսուրայի 7-րդ հանրապետական փառատոնը
 
                                    Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 7-րդ հանրապետական փառատոնը կանցկացվի նոյեմբերի 1-7-ը: Այս մասին ասված է ՀԹԳՄ տարածած մամլո հաղորդագրությունում: Այս տարի փառատոնին կներկայացվի 11 ներկայացում` Երևանի, Գյումրիի և Վանաձորի թատրոններից: Փառատոնին մասնակցում են մինչև 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում: Ներկայացումների քննարկումներն անցնում են անվանի մասնագետների, երիտասարդ թատերագետների և հանդիսատեսի մասնակցությամբ:
Փառատոնի ընթացքում աչքի ընկած բեմադրիչները 2013թ. ամռանը կմեկնեն Մոսկվա` Ա. Չեխովի անվ. միջազգային թատերական փառատոնին կից վարպետաց դասերին մասնակցելու:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        