Բաժիններ՝

Շներին կարելի է օգնել նաև facebook-ի միջոցով

«Dingo animal lovers» ֆեյսբուքյան խումբն արդեն մեկ տարեկան է: Համացանցյան այս էջը զբաղվում է անտուն և հիվանդ շների բուժմամբ և նրանց համար ընտանիքներ գտնելով:

168.am-ը զրուցեց խմբի անդամներից մեկի՝ Տիգրանուհի Մարտիրոսյանի հետ, ով արդեն երկար ժամանակ է՝ զբաղվում է անտուն և հիվանդ շների խնդիրներով: Խումբն իր գործունեության ընթացքում հասցրել է բուժել շուրջ 600 շների:

«Աշխատանքներն արվում են բացառապես անվճար հիմունքներով: Մենք շահադիտական նպատակներ չունենք: Ուղղակի շատ ենք սիրում շներին և չենք ցանկանում նրանց դրսում թողնել: Մեր աշխատանքի ընթացքում շատ են պատահել դեպքեր, երբ շունը գտնվել է ծանր առողջական, ծանր կենցաղային պայմաններում, և դրա պատճառը հիմնականում մարդկանց վերաբերմունքն է եղել:

Շներին օգնելու համար երբեմն անցկացնում ենք դրամահավաքներ: Ով ինչպես կարողանում` օգնում է` դեղորայքով, գումարով, սնունդով»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրանուհի Մարտիրոսյանը: Նշենք, որ շներին օգնելու կամավորների այս խումբն իր կազմավորման օրից ունի արդեն  857 անդամ:

Լուսանկարը` Հայկ Բադալյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս