
Գենետիկորեն ձևափորված օրգանիզմների ներմուծումը կխստանա

Այսօր կառավարությունն հավանության է արժանացրել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» օրենքի նախագիծն ու մի քանի այլ նախագծեր։ Ինչպես նշվում է ՀՀ կառավարության կայքում, նոր օրենքի նախագիծը հույժ արդիական և հրատապ ընդունման անհրաժեշտություն ունեցող իրավական ակտ է, որը նպատակաուղղված է գենետիկ ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության հետ կապված ռիսկերի կառավարմանը։
Վարչապետի խոսքով, սա հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում ծնված օրինագիծ է։ Ավելին, ՀԿ-ներն ավելի կոշտ դիրքորոշում ունեին, և կառավարությունը համաձայնել է նրանց առաջարկներին։
Վերոնշյալ օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։