Բորսայում կրկին արժութային գործարք չի կատարվել
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 1-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Ամերիկյան դոլարն առաջարկվել է նույն փոխարժեքով` 1դոլար/407 դրամ, սակայն պահանջարկը չի գերազանցել 405.80 դրամը: Բանկերը դոլար գնում են միջինը 404.31 դրամով, վաճառում 407.36 դրամով: