Արթուր Սարկիսով. Յուրա Մովսիսյա՞ն, թե՞ Հենրիխ Մխիթարյան… Սադրիչ հարց է
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը պատասխանել է «Վոլգա» ակումբի պաշտոնական կայքի հարցերին։ Նա անդրադարձել է մի շարք խնդիրների, այդ թվում՝ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և խաղընկերների մասին։
Արթուրը մասնավորապես ասել է, որ աշխատում է ամեն ինչ անել, որպեսզի հնարավորություն ունենա ավելի շատ ժամանակ անցկացնել խաղադաշտում թե՛ Հայաստանի հավաքականի և թե՛ «Վոլգայի» կազմում։ Խոսելով մինչև «Վոլգա» տեղափոխվելն այլ առաջարկների մասին՝ Սարկիսովն ասել է, որ Ռուսաստանի ֆուտբոլային ազգային լիգայի մի քանի թիմերից ունեցել է հրավերներ, սակայն դրանք այնքան էլ հստակ պայմաններով չէին։ Իսկ «Վոլգայից» պարբերաբար զանգահարել են, ցուցաբերում էին հետարքրքվածություն, ինչի արդյուքնում գործը հասավ պայմանագրի ստորագրմանը։ Սարկիսովը նաև նշել է, որ նպատակ չունի վերադառնալ «»Լոկոմոտիվ», որին պատկանում են նրա տրանսֆերային իրավունքները, թեպետ մոսկովյան թիմը հարձակվողների հարցում խնդիրներ ունի։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որ քաղաքն է հայրենի համարում, Արթուրն ասել է, որ դա Մոսկվան է, թեպետ ինքը ծնվել է Գրոզնիում, իսկ հետո իր ընտանիքն ապրել է Կալուգայի մարզի Սոսենսկ քաղաքում։
Հարցեր են հնչել նաև Հայաստանի ու Հայաստանի ազգային հավաքկանի վերաբերյալ։
-Արի՛ անդրադառնանք հավաքականին։ Հայաստանում բարեկամներ ունե՞ս։
-Հեռավոր…
-Այդ դեպքում ինչպե՞ս պատահեց, որ սկսեցիր հանդես գալ քո երկրի հավաքականում։
-Խաղում էի «Լոկոմոտիվ 2»-ում, որտեղ հանդես էր գալիս նաև Ալբերտ Սարգսյանը։ Նա հարցրեց, թե արդյոք ես ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում, իսկ ես ասացի, որ դեմ չեմ լինի։ Նա զանգահարեց մարզիչներին, որպեսզի նրանք դիտեն իմ խաղը։ Սկզբում կարծիքն այսպիսին էր՝ ֆուտբոլիստին մենք հավանել ենք, սակայն դեռ վաղ է նրան հրավիրել հավաքական։ Ես արդեն տեղափոխվել էի «Շիննիկ», որտեղ էլ իմ վրա արդեն ուշադրություն դարձրին։
-Նախորդ ընտրական փուլում Հայաստանի հավաքականի ելույթը բացահայտում էր Եվրոպայի համար։ Դա պատահականությու՞ն էր, թե՞ օրինաչափություն։
-Չեմ կարծում, որ պատահականություն էր։ Հայաստանում լավ խաղացողներ են հավաքվել, նրանց թվում կան շատ լավ կատարողներ։ Բացի այդ, հավաքականի մասին ոչ մեկ չգիտեր, այդ պատճառով էլ նրա ելույթն անակնկալ դարձավ։ Մենք լավ էինք գործում, իսկ մեր կարողությունների թերագնահատումն օգնում էր մեզ։ Վերաբերմունքը փոխվեց, սակայն ես կարծում եմ, որ մենք հիմա էլ վատ չենք խաղում, նույնիսկ Իտալիայի դեմ վերջին խաղում, երբ մենք զիջեցինք 1։3 հաշվով։ Հավասար հաշվի ժամանակ մենք ունեինք պահեր, որոնց ժամանակ պետք է գոլ խփեինք։
Սարկիսովը նշել է, որ հավաքականի ֆուտբոլիստների կարծիքով՝ իրենք հասկացել են, որ կարող են լուրջ հաջողությունների հասնել, երբ ոչ-ոքի են խաղացել Ռուսաստանի հետ։
Անդրադառնաով Իռլանդիայի հետ խաղին՝ Սարկիսովն ասել է, որ թեպետ կային մրցավրական սխալներ, սակայն ինքը չի կարծում, որ այստեղ դավադրության մասին խոսք կա։
Նրա կարծիքով՝ Հայաստանի հավաքականի վերջին տարիների լուրջ հաջողությունների հիմնական գրավականն ուժեղ կատարողներն են՝ Հենրիխ Մխիթայան, Յուրա Մովսիսյան, Էդգար Մանուչարյան, Մարկոս Պիզելլի, Արազ Օզբիլ։ «Ընդ որում՝ նրանք բոլորը երիտասարդ են։ Կարծում եմ նման երիատասարդների ընդգրկումը թիմում տեղի է ունեցել որոշ հանգաամնքների բերումով։ Գերազանց է, որ այդպես է ստացվել, մենք կարող ենք դեռ երկար տարիներ միասին աշխատել։ Հայաստանի թիմը լավ հեռանկարներ ունի։ Թերևս փորձն է, որ թիմին չի հերիքում։
Սակայն եթե Հայաստանի հավաքականը բաց թողնի առաջիկա մեծ առաջնությունները, ապա դա շատ տհաճ երևույթ կլինի։ Հիմա իրոք արժանի սերունդ է հավաքված, և կցանկանայինք մեր ուժերը փորձել առաջիկա Աշխարհի առաջնության ժամանակ։ Մենք դեռ հնարավորություններ ունենք, կարևոր է հաղթել առաջիկա խաղը, իսկ դրանից հետո ավելի հեշտ կլինի։ Կարծում եմ, որ խմբում Իտալիան է մեր հիմնական մրցակիցը, այդ թիմը դուրս կգա առաջին տեղով, իսկ երկրորդ ուղեգրի համար կլինի լուրջ պայքար»։
Հավաքականի առաջատարների մասին խոսելիս Սարկիսովը հարաժարվել է պատասխանել այն հարցին, թե ով է ավելի ուժեղ՝ Յուրա Մովսիսյանը՞, թե՞ Հենրիխ Մխիթարյանը․ «Դա սադրիչ հարց է (ժպտում է)։ Նրանք իրականում տարբեր ֆուտբոլիստներ են։ Յուրան ուժեղ հարձակվող է, իսկ Հենրիխը միջին գծի հոյակապ խաղացող։ Երկուսն էլ յուրովի ուժեղ են։
Իսկ Բերեզովսկին իսկական լեգենդ է։ Նա ազատ շփվում է հայերենով։ Միայն ես և Օզբիլիսն ենք, որ հայերենին լավ չենք տիրապետում։ Նույն Պիզելլին առանց խնդիրների խոսում է այդ լեզվով։ Բերեզովսկին տղաների հետ շփման մեջ շատ անմիջական է, սակայն բոլորը գիտեն, թե ինչ մեծ հեղինակություն ունի նա», – ասել է մեր հարձակվողը։
Սարկիսովը նաև նշել է, որ ժամանակին հայերեն չի սովորել, որովհետև չկար մեկը, ով իրեն կսովորեցներ։ Ինքը չի ունեցել հայ ընկերներ, ում հետ հաճախ կհանդիպեր և կշփվեր հայերենով։ Այդ պատճառով իրեն համար շատ դժվար է խոսել, Արթուրը հասկանում է, սակայն պատասխանում է ռուսերեն։ «Սովորե՞լ եմ արդյոք ես այբուբենը։ Դուք այն տեսե՞լ եք։ Դա ո՞նց կարելի է սովորել։ Նույնիսկ չեմ էլ փորձում», – ասել է Հայաստանի ազգային հավաքկանի ֆուտբոլիստը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը