Գիտության ֆինանսավորման ծավալը կլինի այնքան, որքան նախատեսված է օրենքով
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գիտության ֆինանսավորման խնդրին:
«Գիտության ֆինանսավորման ծավալը կլինի այնքան, որքան նախատեսված է օրենքով:
Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր իմ ուշադրությունն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2013 թվականի պետական բյուջեի նախագծում պահպանված չէ գիտության ֆինանսավորման օրենքով երաշխավորված ծավալը:
Իրականում, բյուջեի եկամտային մասի ճշգրտումներից հետո ԱԺ ներկայացրած նախագծում առաջացել է որոշակի խզում երաշխավորված և նախագծային ծավալների միջև, որը կազմում է մոտ 243 մլն դրամ: Գիտությունը բացառիկ ոլորտ է, որի բյուջետային ծախսերի ավելացումը երաշխավորված է օրենքով:
Նշված տարբերությունը կվերացվի բյուջեի վերջնական նախագծում, և մի շարք նոր ծրագրեր կընդգրկվեն գալիք տարվա համար: Հիմա ՀՀ ԿԳՆ-ն ՀՀ ԳԱԱ-ի հետ միասին զուգահեռ աշխատում են այդ ուղղությամբ»,- գրել է նախարարը: