Դպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել

Դպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել
Մազովեցկի վոյեվոդության դպրոցներում տեղի ունեցած հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել շուրջ 50 հազար ուսումնական հաստատություններում, հայտնում է Polsat News-ը։

Շաբաթ առավոտյան ստացված տվյալներով՝ իրավապահները գրանցել են ապօրինի արարքների հիմնավոր կասկածներով 231 պատահար և ձերբակալել 76 մարդու։ Ավելի ուշ ոստիկանության հաղորդագրության վերնագրում նշվել է 79 ձերբակալվածի մասին։

Այս մասին տեղեկացրել է Լեհաստանի ոստիկանությունը՝ ամփոփելով ամբողջ երկրի տարածքում աշակերտների, ուսուցիչների և կրթական հաստատությունների մյուս աշխատակիցների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների միջանկյալ արդյունքները։

«Ոստիկանները ոչ միայն զբաղվում են այս պատահարների քննությամբ, այլև շարունակում են շուրջօրյա վերահսկողություն իրականացնել համացանցում և արձագանքել յուրաքանչյուր ահազանգի», — ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Լայնամասշտաբ միջոցառումները մեկնարկել են Մազովեցկի վոյեվոդության դպրոցներում տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո, այդ թվում՝ Օստրոլենկայում և Լեշչիդոլ-Նովինիում գրանցված հարձակումների, ինչպես նաև Սերպցում կանխված հավանական հարձակման պատճառով։

Հինգշաբթի օրը Լեշչիդոլ-Նովինիի հիմնական դպրոցում 15-ամյա դեռահասը հարձակվել էր երեք հոգու վրա։ Տուժածներից մեկը՝ ուսումնական հաստատության 37-ամյա աշխատակցուհին, մահացել է։

Մեկ օր առաջ Օստրոլենկայի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում 19-ամյա երիտասարդը դանակով հարձակվել էր ինը հոգու վրա, որոնց թվում էին հինգ աշակերտ և երկու ուսուցիչ։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նա իր մոտ ունեցել է նաև ինքնաշեն պայթուցիկ սարքով պայուսակ։

Բացի այդ, ոստիկանությունը կանխել է Սերպցի դպրոցներից մեկի վրա հնարավոր հարձակումը։ «Վատ արարք գործելու» սպառնալիքներ հնչեցրած 17-ամյա դեռահասը կալանավորվել է երկու ամսով։

Ուրբաթ օրը ոստիկանությունը՝ համայնքային պահպանության աջակցությամբ, ուժեղացրել է Մազովեցկի վոյեվոդության դպրոցների ու մանկապարտեզների հսկողությունը։ Համապետական այս միջոցառումներն ուղղված են նոր միջադեպերի կանխմանն ու սպառնալիքներին արագ արձագանքմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031