Բաժիններ՝

Ինձ այնպիսի խաղացողներ են պետք, ովքեր ողջ կարիերան կանցկացնեն Ռեալում. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ալկոյանոյի» հետ գավաթային հանդիպումից հետո խոսել է երիտասարդական թիմի ձախ պաշտպան Նաչոյի մասին:

«Ցանկանում եմ հավասարակշռություն պահպանել առաջին թիմի և մեր ակադեմիայի միջև: Նաչոն ձախ պաշտպանի լավ թեկնածու է, սակայն մենք նրան չենք օգտագործի կենտրոնում: Նա հրաշալի ապագա ունի որպես ձախ պաշտպան: Ինձ այնպիսի խաղացողներ են պետք, ովքեր ողջ կարիերան կանցկացնեն «Ռեալում»:
Ինչ վերաբերում է գավաթին, ապա մենք այստեղ ենք այս տիտղոսը նվաճելու համար», – պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Ռեալը» մրցակցի հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Ալկոյանոյին»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս