Բաժիններ՝

Մխիթարյանի մրցակիցները նրան ցանկանում են տեսնել պահեստայինների նստարանին

«Իլյիչևեցի» կիսապաշտպան Վիտալի Ֆեդոտովը խոսել է այսօր Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Շախտյորի» հետ կայանալիք հանդիպման մասին։ Ֆուտբոլիստը պատասխանել է Sport Express-ի թղթակցի հարցերին։

Ինչպե՞ս կարող է «Իլյիչևեցը» միավորներ նվաճել «Դոնբաս Արենայում»։

– Դժվար հարց է։ Այս թիմին այժմ ոչ ոք չի կարողանում հաղթել։ «Շախտյորի» ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են գտնվում։ Պետք է առավելագույն կենտրոնացվածություն դրսևորենք և ջանք չխնայենք, որպեսզի պատվով դիմակայենք այս ակումբին։

Մրցակից թիմի ո՞ր ֆուտբոլիստին կնստեցնեիք պահեստայինների նստարանին, որպեսզի չմասնակցեր ձեր դեմ խաղին։

– Հենրիխ Մխիթարյանին։

Եկեք ևս 2 ֆուտբոլիստի նստեցնենք պահեստայիններին։

– Համաձայն եմ։ Այդ ժամանակ Հենրիխի հետ միասին զույգ կկազմեն Վիլիանն ու Սռնան։

Հիշեցնենք, որ «Շախտյոր» – «Իլյիչևեց» հանդիպումը կկայանա Դոնեցկում, 20։00-ին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս