Վան Պերսին, Մուտուն ու մարմնավաճառները
Հոկտեմբերի 16-ին կայացած Աշխարհի առաջնության որակավորման փուլի Ռումինիա – Հոլանդիա (1:3) հանդիպումից հետ տանտերերի առաջատար Ադրիան Մուտուն, ով հայտնի է իր սկանդալային պահվածքով, որոշել օգտվել է մարմնավաճառների ծառայություններից:
Click.ro-ի հաղորդմամբ` Ադրիանին ընկերակցել է Ռումինիայի հավաքականի մյուս հարձակվող Չիպրիան Մարիկան, բայց առավել հետաքրքիր է, որ ռումինացիներն իրենց հետ զվարճանալու են տարել նաև հակառակորդ թիմի ֆուտբոլիստներից մի քանիսին, մասնավորապես Իբրահիմ Աֆելային և միշտ կարգապահությամբ աչքի ընկնող Ռոբին վան Պերսիին:
Նշվում է, որ հոլանդացիները զվարճացել են մինչև լուսադեմ. ժամը 4-ի մոտակայքում նրանք դուրս են եկել հյուրանոցից և իրենց ուժերով միացել թիմին:
Բնականաբար, այս աենի կազմակերպիչն Ադրիան Մուտուն է եղել: Վերջինս առաջին անգամ չէ խախտում ֆուտբոլային ռեժիմը: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Ռումինիայի հավաքականի առաջատարը որակազրկվել էր կոկաին օգտագործելու համար, իսկ նման երեկույթները նրա համար սովորական են:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը