Պաղեստինը դիմելու է ՄԱԿ-ին՝ «օկուպացված ոչ անդամ պետության» կարգավիճակ ստանալու համար
Պաղեստինը սեպտեմբերի 27-ին մտադիր է դիմել ՄԱԿ-ին «օկուպացված ոչ անդամ պետության» հատուկ կարգավիճակ ստանալու համար, որը գ: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին Ռամալլայում՝ Հորդանանի արևմտյան ափին տեղի ունեցող գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը:
«Մենք ցանկանում ենք դիմել ՄԱԿ-ին, որպեսզի մեզ ճանաչի որպես օկուպացիայի տակ գտնվող պետություն, համաձայն ժնևյան 4-րդ կոնվենցիայի»,- ասել է Պաղեստինի առաջնորդը:
Աբասը նկատել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 133 անդամ պետությունները արդեն ճանաչում են Պաղեստինը որպես պետություն՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, ու Պաղեստինն այդ երկրներում ունի դեսպանություններ: Աբասը, սակայն, ընդգծել է շատ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ու Արևմտյան Եվրոպայի շատ երկրների կողմից ճնշումը , որոնք չեն ցանկանում Պաղեստինին ճանաչել որպես պետություն:
«Մենք կանգնած ենք դժվար ընտրության առջև՝ կա՛մ պետք է դիմենք ՄԱԿ-ին՝ իմանալով հանդերձ, թե ինչ խոչընդոտներ մեր առջև կհարուցվեն, կա՛մ չենք դիմի ու կկորցնենք Պաղեստինը»,- ընդգծել է նա: