
Սուրենյանցը կոչ է անում Ռուբեն Հայրապետյանին` հրաժարվել մանդատը վայր դնելու իր մտադրությունից

«ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ ես հայտարարում եմ ակտիվ քաղաքականություն վերադառնալու իմ որոշման մասին: Ես և իմ համակիրները որոշել ենք հոկտեմբերի 16-ին հրավիրել «Քաղաքացիների միություն» կուսակցության հիմնադիր համագումարին:
Կուսակցության հիմնական նպատակներն են լինելու է քաղաքացու ազատությունը մեր երկրի եվրոատլանտյան ինտեգրացիան: Ցավով ընդունեցի այն փաստը, որ իմ ավագ ընկեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նապագահ Ռուբեն Հայրապետյանը հրապարակեց հայտարարություն` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:
Ես համոզված եմ, որ Ռուբեն Հայրապետյանն է թիվ մեկ ընտրատարածքի իրական ընտրյալը և նրան կոչ եմ անում հրաժարվել մանդատը վայր դնելու իր մտադրությունից կամ մասնակցել թիվ մեկ ընտրատարածքում անցկացվելիք լրացուցիչ ընտրություններին` դրանք վերածելով վստահության հանրաքվեի:
Եթե Ռ. Հայրապետյանը չվերանայի պատգամավորական գործունեությունից հրաժարվելու որոշումը հայտարարում եմ, որ առաջադրելու եմ իմ թեկնածությունը թիվ մեկ ընտրատարածքում»,- ասված է Սուրենյանցի հայտարարության մեջ: