«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ավելի գործնական հուն բերելու նպատակով, այսօր ձեզ հետ հանդիպման ենք հրավիրել «Ֆինեստ» իտալական ֆինանսական հաստատության նախագահ Ռենատո Պույատիին և կոնկրետ գործունեության երեք գործարարների, որոնք ներկայացնում են ոռոգման, ջերմոցային համակարգերի և դեղագործության ոլորտները»:
Քարոզչաքաղաքական փուլը իրականացած է: Իրավաքաղաքական փուլի համար պարտավոր ենք ցույց տալ միևնույն համախմբվածությունն ու միևնույն կազմակերպվածությունը:
«Տեսնո՞ւմ ես` ինչքան մարդ ա եկել: Ասա՛, տեսնո՞ւմ ես: Դու սիրում էիր հյուրեր ընդունել, մարդկանց հյուրասիրել: Դե՛, վեր կաց, բոլորին դիմավորի՛ր, հյուրասիրի՛ր»,- ապսպրում էր հանգուցյալին նրա զարմուհին:
Ամերիկյան պատվիրակության կազմում լինելու են Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության, պաշտպանության ու արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչները: Միջգերատեսչական պատվիրակությունը գնահատական է տալու Վրաստանի նախընտրական միջավայրին:
Երեկ կայացած ընկերական խաղում «Պետրոլուլին» հաղթելուց (3:0) հետո Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պատասխանել է ռումինական լրատվամիջոցների հարցերին:
Մասնագետների գնահատմամբ, եթե մինչկենսաթոշակային տարիքի բնակչության ծավալուն միգրացիոն ներհոսք կամ ծնելիության կտրուկ աճ տեղի չունենա, ապա ՀՀ բնակչության ծերացման երևույթն ահագնացող թափ կհավաքի, ու երկիրը կհայտնվի լուծում պահանջող ծանրակշիռ սոցիալ-տնտեսական համալիր հիմնախնդիրների առջև:
Դոնեցկի «Շախտյորը» երեկ ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթանակ տոնեց «Պետրոլուլի» նկատմամբ: Այս խաղում թիմի հիմնական կազմում իր նորամուտը նշեց 16-ամյա հայ հարձակվող Արթուր Միրանյանը:
Անվտանգության նկատառումներից ելնելով` ժամը 15:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի կրկեսին հարող փողոցների երթևեկությունը` սկսած Երևանի քաղաքապետարանի, «Փեթակ» առևտրի կենտրոնի և «Այրարատ» կինոթատրոնի մոտից։
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.6մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62.8 մլն ԱՄՆ դոլար:
Այրվել է տան աստիճանավանդակը եվ առաստաղը` 15 քմ մակերեսով, երկու մահճակալ եվ հեռուստացույց , իսկ տուժած 1930թ. ծնված Կամո Բաբայանին մինչև հրշեջ-֊փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ադրբեջանի կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Սաֆարովին շնորհված արտոնությունները և հրապարակավ դատապարտի էթնիկ հողի վրա բռնությունը, իսկ «Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է հստակեցնի, որ վրեժխնդրությունը ընդդեմ էթնիկ ադրբեջանցիների անընդունելի է:
Ընթանում է քննություն: Նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել ավիավառելիքի սպառվելու պատճառով:
Ենթադրվում է, որ պետական նպաստների շահառուների հասցեականությունը կլինի ավելի թափանցիկ, քանի որ գործելու է տեղեկատվական բազայի էլեկտրոնային շրջանառության մոդելը: Դրա արդյունքում, բնականաբար, գրասենյակի պետերի, տեսուչների կողմից տարատեսակ մախինացիաները կտեղափոխվեն վերահսկողության դաշտ:
Իտալիայում էլ, ինչպես Հայաստանում` արվեստանոցներ չեն բաժանում արվեստագետներին, լինեն նրանք երիտասա՞րդ, թե՞ տարեց: Ավարտելուց հետո ցանկացած երիտասարդ արվեստագետ սկսում է աշխատել` զուգահեռաբար վճարելով իր սեփական արվեստանոցի վարձը, աշխատանքներն իրականացնելու ծախսերը, և այլն:
Քլինթոնը նշել է, որ տվյալ համաձայնագիրը պայմաններ է ստեղծում երկու երկրների քաղաքացիների, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդման համար: Այդ կապակցությամբ Քլինթոնը նշել է այն հանգամանքը, որ այդ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Վլադիվոստոկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համագումարի ժամանակ:
Հոնի պտուղը լավացնում է ախորժակը, սթափեցնում գինովցած մարդուն, որպես կանխարգելիչ միջոց` խորհուրդ է տրվում, եթե կա սնդիկից կամ կապարից թունավորվելու վտանգ։ Պտղի մեջ պարունակվող պեկտինը և բջջանյութը նպաստում են թույների հեռացմանն օրգանիզմից։
«Լեռնային Ղարաբաղն ինքը պետք է որոշի, թե նա ցանկանում է միանալ Հայաստանի՞ն, թե՞ անկախ լինել, այսինքն` մինչ այժմ նա ոչ մի հստակ դիրքորոշում այդ հարցում չի հայտնել: Բայց միաժամանակ մեկընդմիշտ տրվել է մի հարցի պատասխան, որ ոչ ոք այլևս չի հավատում, որ ԼՂ-ն կարող է երբևէ վերադառնալ Ադրբեջանի կազմի մեջ»:
Ես չեմ թաքցնում, որ ես առիթի դեպքում անպայման հանդիպելու եմ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա եղել և մնում է իմ լավագույն ընկերներից մեկը։ Եթե կյանքն այնպես դասավորվի, որ երկուսն էլ առաջադրվեն, հավատացեք, որ ես բավականին լուրջ զրույց կունենամ երկուսի հետ էլ, որպեսզի հասկանամ, թե ինչ է տեղի ունենում:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ս.թ. սեպտեմբերի 15-ից 19-ը Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ Տ.Հովհաննիսյանը:
«… Արտաքին ուժերը` հասկանալով, որ հայերն իրենք չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, մեզ կառաջարկեն իրենց թեկնածուին և իրենց աջակցությունը: Այդ ժամանակ մենք ստիպված կլինենք ընտրություն կատարել ոչ թե մեր թեկնածուների միջև, այլ նրանց կողմից առաջարկվածների, այսինքն` առաջնորդվել ոչ թե սեփական շահերով, այլ նրանց: Այնպես որ` մենք պետք է շտապենք, բայց առանց շտապողականության»:
Այսօր «Արմենիա-Մաիրոտ» հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում մեկնարկել է «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը, որը շարունակվելու է նաև վաղը:
Կոնֆերանսի փոխնախագահ Տինգ Չենի խոսքով՝ Ազատ հանրագիտարանը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ազգի ներկայանալ իր լեզվով, դրա շնորհիվ այն հասանելի է ոչ միայն անգլերեն լեզվի իմացություն ունեցողներին, այլ շատ-շատերին:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Ուրբաթ ահաբեկիչները Դամասկոսի մզկիթներից մեկի մոտ ռումբ էին պայթեցրել: Սիրիական պետական հեռուստաընկերության տվյալներով` զոհվել է մզկիթը պահպանող 5 օրինապահ: Կան վիրավորներ: Հարավային հատվածից մուտքը քաղաք դեռևս արգելափակված է:
«Սակայն ամեն ինչ կփոխվի, եթե Սպիտակ տունը կարողանա ցույց տալ Իսրայելին, որ պատրաստ է ապագայում Իրանի դեմ գործողություններ ծավալել»,- շարունակել է կոնգրեսականը:
Օգոստոսի 24-ին` դատավճռի հրապարակումից հետո, և մեղադրող կողմը, և Բրեյվիկը հայտարարել էին, որ չեն բողոքարկելու դատավճիռը, թեև պաշտոնապես նման հնարավորություն ունեին:
Եվս մեկ անգամ վերհիշենք երեկվա խաղի լավագույն դրվագները։
«Երեկոյան ժամը 10-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ 5 բանվորներ ընկել են Բուրդենկոյի անվան հոսպիտալի փողոցում գտնվող դիտահորը։ Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցներին հաջողվել է ողջ դուրս բերել միայն նրանցից մեկին», – Life News-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը հարցազրույց է տվել Mediamax-ին, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանն առանց կրճատումների։
Տեղի իշխանությունների հայտարարությունների համաձայն` զոհերի մասին տվյալները կարող են փոխվել, քանի որ տարածաշրջանի հաղորդակցման համակարգը վնասված է, ինչը թույլ չի տալիս օպերատիվ կերպով տեղեկատվություն հավաքել: