Բաժիններ՝

Հայտնի են որոշիչ տուրում Հայաստանի հավաքականների կազմերը. Ստամբուլ 2012

Հայտնի են դարձել Ստամբուլում ընթացող 40-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի որոշիչ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց ահավաքականների կազմերը։ Նախորդ տուրի համեմատ դրանցում փոփոխություններ տեղի չեն ունեցել։ 11-րդ տուրը կմեկնարկի Երևանի ժամանակ 12։00-ին։

Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարում երեք թիմեր՝ Չինաստանը, Հայաստանը և Ռուսաստան ունեն 17-ական միավոր, և հաղթողի անունը կորոշվի հենց վերջին տուրում։

Հունգարիա վարկ. – Հայաստան վարկ.
Պետեր Լեկո 2737 – Լևոն Արոնյան 2816
Զոլթան Ալամսի 2713 – Սերգեյ Մովսեսյան 2698
Յուդիթ Պոլգար 2698 – Վլադիմիր Հակոբյան 2687
Ֆերենց Բերքեշ 2685 – Գաբրիել Սարգսյան 2693

Կանանց մրցաշարում մեր հավաքականը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը և չի պայքարում մրցանակային տեղ զբաղեցնելու համար։

Լեհաստան վարկ. – Հայաստան վարկ.
Մոնիկա Սոցկո 2467 – Էլինա Դանիելյան 2476
Իվետա Ռայլիչ 2412 – Լիլիթ Մկրտչյան 2454
Իոլանտա Զավադսկա 2377 – Լիլիթ Գալոյան 2349
Կարինա Շչեպկովսկա 2375 – Մարիա Կուրսովա 2338

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930