Բաժիններ՝

Վենետիկի կինոփառատոնն ավարտվում է

Այսօր երեկոյան հայտնի կդառնան Վենետիկի 69-րդ կինոփառատոնի հաղթողները: Այս տարի մրցութային ծրագրում ավելի քիչ ֆիլմեր էին ներկայացված, քան անցյալ տարի. կինոփառատոնի ծրագրի նոր տնօրեն Ալբերտո Բարբերան ընտրել էր ընդամենը 18 ժապավեն:

Բացի այդ, այս տարի նախապես դժվար է կանխատեսել հաղթողներին, քանզի նորամուծություններց մեկը փառատոնի օրագրերում քննադատների վարկանիշների բացակայությունն է:

Այնուամենայնիվ, կինոփառատոնում ամենամեծ իրարանցումն առաջացրել են երկու ամերիկյան ժապավեն` Պոլ Թոմաս Անդերսոնի «Վարպետը» և Հարմոնի Կորինի «Ազատական արձակուրդները»:

Այս տարի կինոփառատոնի ժյուրին գլխավորում է ամերիկացի կինոգործիչ Մայքլ Մանը:

Կարդացեք նաև

Նկատենք նաև, որ Վենետիկի կինոփառատոնի մասնակից ամերիկյան  ժապավենները մի քանի ամիս անց սովորաբար տարբեր անվանակարգերում ներկայացված են լինում «Օսկարի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս