ԱՄՆ-ը կողմ է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների լավացմանը

Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության Վլադիվոստոկի  գագաթաժողովի ընթացքում, որն անցկացվում է Վլադիվոստոկում, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը արդեն մյուս ամսվա ընթացքում ցանկանում է նորմալացնել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Քլինթոնը նաև նշել է, որ ղեկավարությունն ինտենսիվ աշխատում է ԱՄՆ Կոնգրեսի հետ՝ համապատասխան օրենսդրական ակտ ընդունելու համար: Իր հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել պայքարել պահպանողականության դեմ՝  միջազգային տնտեսության վիճակը փոխելու համար:

Չինաստանի ներկայացուցիչ Հու Ցզինտաոն գագաթաժողովի մասնակիցներին խոստացել է, որ Չինաստանը կաջակցի համաշխարհային տնտեսությանը: Նա նշել է, որ համաշխարհային տնտեսությունը շատ դանդաղ է վերականգնվում, և կան բազմաթիվ չլուծված խնդիրներ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930