Ոստիկանությունը հարցաքննության կկանչի Ջասթին Բիբերին և Սելենա Գոմեսին (լուսանկարներ)

Ջասթին Բիբերը ստիպված է լինելու պատասխան տալ պապարացիի հետ ընդհարման համար: Դեպքը, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել մայիսին, երբ երգիչն ընկերուհու` Սելենա Գոմեսի հետ դուրս է եկել կինոթատրոնից:

18-ամյա փոփ-երգչին անհայտ պատճառներով դուր չի եկել հարեւանությամբ «հերթապահող» լուսանկարիչներից մեկը, նա հարձակվել է վերջինիս վրա, կռվի ժամանակ  կորցրել մարզակոշիկն ու գետնին գցել գլխարկը: Սելենան ստիպված է եղել հանդարտեցնել ընկերոջն ու գետնից հավաքել նրա իրերը:

Նշենք, որ պապարացիին, որը Բիբերին մեղադրում է իրեն մարմնական վնաս հասցնելու մեջ, մերժել էին միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցել` հիմք ընդունելով ապացույցների անբավարարությունը,  բայց ինչպես երեւում է, վիրավորված լուսանկարչի համառության շնորհիվ զույգն այնուամենայնիվ կհարցաքննվի:

Bravo.am

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս