Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է մի վիրավոր գրոհայինի, ով Ռուսաստանի քաղաքացի է
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է Լոպոտի կիրճում զինված խմբավորման անդամի ձերբակալության մասին, ով ՌԴ քաղաքացի է, հայտնում է vz.ru-ի թղթակիցը Թբիլիսիից: Ինչպես հայտնում են երկրի ՆԳՆ-ից, Ահմեթ Չատաևը ձերբակալության ժամանակ եղել է վիրավոր, նրան ցույց է տրվել բուժօգնություն:
Օգոստոսի վերջին Վրաստանի Թելավի շրջանում անցկացվել էր զինված խմբավորման հետապնդման լայնածավալ գործողություն, որի արդյունքում, ըստ ՆԳՆ-ի, խմբավորումը հայտնաբերվել ու վնասազերծվել էր: Սպանվել էր 11 գրոհային, վրացական կողմը ևս կորուստ էր ունեցել՝ զոհվել էր 3 հատուկջոկատային: Ավելի ուշ պարզվել էր, որ 11 գրոհայիններից 2-ը եղել են Վրաստանի, իսկ 5-ը՝ ՌԴ քաղաքացիներ: