«Արմավիան» կվերսկսի չվերթները դեպի Հալեպ
Սեպտեմբերի 10-ից «Արմավիա» ընկերությունը վերսկսում է չվերթները դեպի Հալեպ: Վաղը Հալեպ կմեկնեն Հայաստանում հանգստացող սիրիահայ երեխաները, իսկ երկուշաբթի օրվանից կվերսկսվեն կանոնավոր չվերթները: Այս մասին 168.am-ին ասաց «Արմավիա» ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան: Թռիչքները լինելու են շաբաթը՝ մեկ անգամ, ամեն երկուշաբթի:
Հիշեցնենք, որ հինգ օր առաջ «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել էր իրականացվող չվերթները դեպի Հալեպ` հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները: