Ըստ նախնական տվյալների` մեքենան վաճառքի կհանվի 2013-ի մարտից: Այն կվաճառվի 430 հազար դոլարով:
Այս օրերին՝ փետրվարի 6-8-ը, Դաշնային «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հրավերով Հայաստանում է գտնվում Ռուսաստանից ժամանած պատվիրակությունը, որի կազմում է նաև «Սկոլկովո» հիմնադրամի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների զարգացման ինստիտուտների համագործակցության ղեկավար Ալեքսանդր Օկունևը: 168.am-ը զրուցել է Ա. Օկունևի հետ:
Մոդել Նաոմի Քեմփբըլը հաղորդավարուհի է դարձել. նա հանրության ուշադրությանն է ներկայացրել The Face շոուն:
Ինքնակամ կառույց է համարվում oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Ի՞նչ նոր ուղիներ կարող են առաջարկել Հայաստանին և ընդհանրապես ինչո՞վ են միմյանցից տարբերվում նախագահի հիմնական թեկնածուների ծրագրերում արտաքին քաղաքական կարևորագույն դրույթները։
Ի վերջո, Լևոն Տեր-Պետրոսյանին և իր ձայնազուրկ թիմակիցներին հաջողվեց ավազակապետությունը կազմաքանդելու փոխարեն՝ կազմաքանդել Հայաստանի ընդդիմադիր քաղաքական համակարգը:
Ի վերջո, Բեյոնսեն ականջօղերը գտել է դրամապանակից. հանգստանալուց հետո ռեփեր Ջեյ Զիի կինը 500 դոլարով պարգևատրել է հյուրանոցի աշխատակցուհուն, ով նրան օգնել էր ականջօղը փնտրելիս:
Տրնդեզը միակն է հինգ հնագույն հայկական տոներից, որ նշվում է գրեթե ազգովի, թեև մոռացվել է տոնի բուն հավատքային բնույթը, պահպանվել են խարույկ վառելու և գուշակություններ կատարելու սովորույթները։
«Ես կողմ եմ ՀԱԿ-ը պահպանելուն, և ինչ հնարավոր է՝ կանեմ, որ ՀԱԿ-ում բարեփոխումներ, գործելակերպի փոփոխություն, առողջացում լինի: Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ամբողջական կուսակցություն դառնալու մասին գաղափարը գուցե ևս դիտվի որպես առողջացման հիմք, գուցե՝ արմատական առողջացման հիմք, բայց ես, այնուամենայնիվ, դեմ եմ սրան»:
Քիմ Քարդաշյանը դատավորին խնդրում է որքան հնարավոր է արագ ստորագրել իր և Քրիս Հեմֆրիսի ամուսնալուծության փաստաթղթերը:
«Վարչախումբն ու նրա պարագլուխը բռնել են ամեն ինչ յուրացնելու և ամեն ինչից ամեն գնով օգուտ կորզելու ուղին»,-ասում է ։
Ալեքսանդր Օկունևի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ առաջիկայում:
Խնածախի գյուղապետարանում տեղ էին գտել Սերժ Սարգսյանի քարոզչանյութերը, իսկ Տեղի գյուղապետարանի շենքի պատին փակցված էր ՀՀ նախագահի նույն թեկնածուի ընտրական շտաբի մեծադիր պաստառը:
Այս իրադարձություններից հետո երգչուհին որոշել է փակել իր կայքը. այժմ երկրպագուները նրա հետ կարող են շփվել միայն սոցիալական ցանցերի ու բլոգների միջոցով:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր պատգամավորական սենյակում նստած էր դեմքի չափազանց հուզված և մտահոգ արտահայտությամբ: Դա կարելի է հասկանալ. նա ևս կարդացել է Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը…
«Բարսելոնայի» խաղացող Լիոնել Մեսսին նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական էջը:
Անհայտ անձը բնակարանի դուռը բացելով՝ ապօրինի մուտք է գործել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի կառավարիչ Վարդինե Գ.-ին պատկանող Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի 16 շենքի 45 բնակարան և գաղտնի հափշտակել 300.000 դրամ արժողությամբ «ԴԵԼ» նոթբուք համակարգիչ:
«Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում կա երևույթների ընկալման խեղաթյուրում։ Ճիշտ քննադատությունը շատ հաճախ ընկալվում է թշնամաբար, անկեղծ վրդովմունքը` որպես սպառնալիք»,- ասում է Գ. Իսագուլյանը
Փետրվարի 7-ին, ժամը 17։35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան 12 հասցեում պայթուցիկ սարք է տեղադրված:
«Ես անընդհատ քննադատում եմ կառավարությանը, և դա նորմալ է: Ինչպես ես ինքս, այնպես էլ նրանք հաճախ սխալվում են, ինչը բնական է: Կարևորն այստեղ այն է, որ մենք արդյունքում գալիս ենք ընդհանուր հայտարարի»,- ասել է գործարարը:
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ուղիղ ժամը 17:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև էր, որտեղ նրան սպասում էին լրագրողները:
Օրեր առաջ լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, թե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Կատի Ազնավուրն իսլամ է ընդունել:
Շաբաթվա ամենահետաքրքիր տնտեսական տեղեկատվությունը, հարկավ, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հրապարակումն է։
Վերջին հրաժեշտը կկայանա փետրվարի 9-ին ժամը 12:00-ից 14:00-ն, Կամերային երաժշտության տանը: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնում:
Մասիսի օրինակից ոգևորված՝ շատերը փորձեցին մոտենալ նախագահ Սարգսյանին, բայց թիկնազորի կուռ շրջանակը դա թույլ չտվեց։
Արսեն Առուշանյանը հայտարարեց, որ հրաժարվում է պատասխանել սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի գործով դատավարության մասնակիցների հարցերին՝ հայտարարելով, որ այսօրվանից հացադուլ է սկսում:
«Մենք համամիտ չենք կառավարության որոշման հետ և ուզում ենք, որ Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարվի Կոմիտասի անվան այգու պանթեոնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Երգչուհի Սիրուշոյի աշխատանքային գործունեության մասին պատմող տեսանյութն արդեն համացանցում է՝ YouTube-ում է:
Մի շարք հանցագործներ գենետիկ նախահակում ունեն չարության հանդեպ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով այդ պաշտոնին է նշանակվել Ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազարյանը՝ ազատվելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնից: